Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկօրյա աշխատանքային այցով երեկ մեկնել էր Բաթումի՝ հանդիպելու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Ծովափնյա քաղաքում երկու վարչապետները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ու խորացման հարցեր: